ՎԵՐՋԻՆ ԴԱՍ

Ավարտական դասարանների աշակերտների համար օրը տոնական էր, լի  միջոցառումներով, որոնք յուրաքանչյուր շրջանավարտի համար ավանդաբար դառնում են հարազատ կրթօջախներից ստացած գիտելիքների հանրագումարի ավարտական կոչնակն ու  կյանքի ամենահիշարժան էջերից մեկը:  Օրվա խորհրդին հարիր` տոնական միջոցառումներին հնչում են միայն շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր:Շրջանավարտները վերջին անգամ  են ասմունքով, երգ ու պարով հանդես  գալիս հարազատ կրթօջախում :                                         Այսօր ձեզ է վիճակվել պահպանել և հարստացնել այն ամենը, ինչ ժառանգվել է ձեզ :Շնորհավոր  տոնդ  սիրելի  շրջանավարը :

ԱՊՐԻԼԻՑ ԱՊՐԻԼ

Սույն  թվականի  ապրիլի  23-ին  կայացավ  հայոց  ցեղասպանության  անմեղ  զոհերի  և  քառօրյա  պատերազմի  հերոսների  հիշատակին նվիրված ,, Ապրիլից  ապրիլ  ,,  խորագրով  միջոցառումը ՝ կազմակերպված դպրոցի  պատմության  ուսուցչուհի  Հ.Գևորգյանի  կողմից  8-րդ  դասարանի  սաների  մասնակցությամբ :

Աշակերտները  ջանք  ու  եռանդ  չխնայեցին  և  ցույց  տվեցին  իրենց  համառությունը , պահանջատիրությունը , հայրենասիրությունը : Ներկաներին  ապացուցեցին , որ  ամուր  կանգնած  են  հայրենի  հողին  և , որ ամենակարևորն  է, ոչ  մի  զիջում  թշնամուն :

                   

ՀԱՆԱՊԱԶՈՐՅԱ ՀԱՑ

Ապրիլի  19 — ին  III ա  դասարանում  անցկացվեց  ցերեկույթ  ,, Հանապազորյա  հաց ,,  խորագրով : Աշակերտները  հանդես  եկան  երգով , պարով , ասմունքով և բեմական  խոսքով : Նշեցին  հացի  կարևորությունը  մարդու  կյանքում , ծանոթացրեցին  հացի  ստեղծման  պայմաններին , նրա  տեսակներին :Հայաստանը  ներկայացրեցին  որպես  ցորենի  կուլտուրայի  հնագույն  երկիր :

       

ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՏՈՆ , ՀՈՒՅՍԻ ՏՈՆ

Սուրբ  Հարություն  կամ  Զատիկ

Սույն  թվականի  ապրիլի 7-ին  կայացավ  սուրբ  Հարության  տոնին  նվիրված ,, Հաղթության  տոն , հույսի տոն ,, միջոցառումը , որը  կազմակերպել  էր  Հայոց  եկեղեցու  պատմության  ուսուցչուհի  Հ.Գևորգյանը  6-րդ դասարանի  աշակերտների  մասնակցությամբ :                Սուրբ Հարությունը եկեղեցու  ամենակարևոր  և  տաղավար  տոներից  է : Միջոցառման  ընթացքում  ներկայացվեց  տոնի  թե՛ ավանդական , թե՛ եկեղեցական , հոգևոր  բովանդակությունը : Ուղեկցվեց  ազգային  և  եկեղեցական  երգ  ու  պարով :

       

                                                   

Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:

Դպրոցում գործող նախակրթարանի սաները և դպրոցի  աշակերտները , ուսուցիչների և դաստիարակների հետ երգ ու պարով նշեցին տոնը :

   

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ , ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Փա՛ռք Հայոց բանակին:

 Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։ Այս տարի լրացավ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը։ VII  դասարանի  աշակերտները , ուսուցչուհի  Ա.Գրիգորյանի  հետ   կազմակերպվել էին  գեղեցիկ  միջոցառում  ,հնչեցրին ազգային երգ ու պար  նվիրված հայոց բանակի այն նվիրյալներին, ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին  հանուն մեր երկրի անկախության, հանուն ինքնիշխան և ազատ Արցախի, նրանց ովքեր այսօր պաշտպանում են այդ   անկախությունն ու ինքնիշխությունը, մեր սահմանների և օջախների անվտանգութունը : 

   Շնորհավորում  ենք  մեզ բոլորիս  այս մեծ ու փառավոր տոնի առթիվ՝ մաղթելով    խաղաղ երկինք , այդ խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:

Փա՛ռք Հայոց բանակին

                                                    

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի  5-ին  դպրոցի  Ֆուտբոլի  թիմը  Ֆիզկուլտուրայի  ուսուչից  Ն.Սարգսյանի  ղեկավարությամբ մասնակցեցին  Արմավիրի  մարզի  միջդպրոցական  ֆուտբոլային  առաջնությանը  և  գրավեցին  I — ին  տեղ : Դեկտեմբերի  25-26-ին  մասնակցեցին  մարզային ՝ Ֆուտզալի փուլին և  կրկին  գրավեցին  I-ին  տեղ , իսկ  ուսուցիչն  արժանացավ  լավագույն  մարզիչ  պատվոգրի :

  

ՈՍԿԵ ԱՇՈՒՆ

Ոսկեհանդերձ , երփնաշղարշ  ու  խանդավառ  տրամադրություն  էր  տիրում  II բ դասարանում : Աշնանային  երգերով, պարով  ու  ասմունքով  ներկայացրեցին  ՈՍԿԵ  ԱՇՈՒՆԸ  : 

Նշեցին , որ  հայկական  լեռնաշխարհ  երկիր  դրախտավայրում  աճում  են  քաղցրահամ և քաղցրաբույր  մրգեր: Պտուղներով  առատ  լեռնաշխարհն  կոչեցին  նաև  Մրգաշխարհ , ներկայացրեցին  մրգերի  կարևոր  հատկությունները : Հիացան  դասարանում  ստեղծված  փոքրիկ  Հայկական  լեռնաշխարհով  և  օգտվեցին  նրա  բարիքներից :